Հայկ Կակոսյան
Անհատական ցուցահանդես «Ձևերի և երևակայության թատրոն»
Դեկտեմբերի 3
Հասցե՝ A1 Art Space պատկերասրահ, Աբովյան 1/1
Ցուցահանդեսի կազմակերպիչ՝ Բարրի
Բանկային հաշվեհամար։ 220311839579000-Հայկ Կակոսյան ԱՁ
Բարեգործական ցուցահանդեսի արդյունքները
Հայկ Կակոսյան
Անհատական ցուցահանդես «Ձևերի և երևակայության թատրոն»
Հանդիպում արվեստի հետ
2025 թ. դեկտեմբերի 3-ին կայացավ Հայկ Կակոսյանի անհատական ցուցահանդեսը — արվեստագետի, որի գործերում միաձուլվում են սյուրռեալիզմը, գրոտեսկը և նուրբ հոգեբանական կերպարայնությունը։ Նրա կերպարները կարծես կենդանանում են երևակայության և իրականության սահմանին՝ երկարավուն ֆիգուրներ, արտասովոր կենդանիներ, թատերական ժեստեր և խորհրդանշական մանրամասներ՝ ստեղծելով հեղինակին բնորոշ, յուրօրինակ և հեշտ ճանաչելի տեսողական լեզու։

Ցուցահանդեսը կազմակերպվել էր բարեգործական նպատակներով։
Մեր նպատակը էր աջակցել տաղանդավոր արվեստագետին, հնարավորություն տալ բարձրաձայն ներկայանալու և իր աշխատանքները ներկայացնելու լայն լսարանին։ Նկարիչի աշխատանքները վաճառվեցին silent auction՝ «լուռ աճուրդի» ձևաչափով, որտեղ հյուրերը կարող էին իրենց գնային առաջարկները թողնել գաղտնի և աջակցել հեղինակին։
Նկարչական աշխատանքների և հուշաթերթիկների վաճառքից հավաքվեց 1,900,000 AMD, որը դարձավ նշանակալի աջակցություն Հայկի և նրա ընտանիքի համար։

Մենք մեր անկեղծ շնորհակալությունն ենք հայտնում բոլոր նրանց, ովքեր այցելեցին ցուցահանդես, աջակցեցին Այկին և կիսեցին մեզ հետ այս կարևոր օրը։ Ձեր ուշադրությունը, ներգրավվածությունն ու ջերմ խոսքերը միջոցառումը դարձրեցին իսկապես առանձնահատուկ։


Վաղ հասակում հիվանդության պատճառով լսողության կորուստը չի խանգարել նրան մուտք գործել արվեստի բարդ ու հետաքրքիր աշխարհ և իր հուզերն ու ապրումներն արտահայտել ուրույն ձևով:
Այն, ինչ որ շատերի համար սահմանափակում էր, Հայկի համար վերածվեց յուրահատուկ ներքին ուժի աղբյուրի: Դրա շնորհիվ նրա աշխատանքները արտահայտիչ են, հուզական, լցված ներքին ռիթմով;
Հայկի ստեղծագործական զարգացման մեջ կարևոր դեր է ունեցել նրա հայրը՝ Էդուարդ Կակոսյանը՝ նկարիչ, արծաթագործ, ժողովրդական վարպետ և Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ: Նրա ազդեցությամբ Հայկը մանկուց ծանոթացել գույների ու պատկերի կախարդական աշխարհին:

ռիթմիկ կոմպոզիցիաներ, որտեղ շարժումը փոխարինում է մեղեդուն

հույզեր, որոնք փոխանցվում են մարմնի պլաստիկայով, ոչ թե բառերով

թատերական, գրեթե մարիոնետային կերպարներ, որտեղ յուրաքանչյուր շարժում իմաստավորված է

ներքնաշխարհից ծնված սիմվոլիզմ և գրոտեսկ, որոնք սահմանափակումներ չեն ճանաչում

Ցուցահանդեսում ներկայացված են 2020–2025 թվականների աշխատանքները, մարդու վիզուալ պատմությունների,  երևակայության, միայնության, հումորի և հանգիստ ու խորը ինքնահեգնանքի մի ամբողջ շարք:
Յուրաքանչյուր աշխատանք փոքրիկ ներկայացում է:
Յուրաքանչյուր կերպար՝ իր գաղտնիքով լի անձնավորություն:
Յուրաքանչյուր հայացք՝ հրավեր դեպի աշխարհ, որտեղ գծերը փոխարինում են երաժշտությանը, իսկ գույնը խոսում է բառերից հզոր:
Ցուցահանդեսի այցելուները կարող են տեսնել, թե ինչպես լռությունը վերածվում է արվեստի, իսկ նկարչի ներքին աշխարհը դառնում է զարմանալի պատկերների աղբյուր:
Նկարիչի աշխատանքները
Հայկ Կակոսյանը բացառիկ տաղանդավոր նկարիչ է։ Նրա ազնվությունն ու ներքին մաքրությունը հոսում են, ինչպես լեռնային աղբյուրների բյուրեղյա-մաքուր ջուրը, և արտացոլվում են թե՛ նրա հոգևոր աշխարհում, թե՛ ստեղծագործական ձեռագրում։ Նրա մտորումների մեջ միշտ զգացվում է ազգային արմատների շունչը, հեքիաթային աշխարհների երազանքը։ Մարդու և կենդանիների հարաբերությունները նա ներկայացնում է անկեղծության ամենաբարձր մակարդակով, մոտենալով երկուսին էլ հավասար սիրով և խորը հարգանքով։ Հայկ Կակոսյանի արվեստը անսահման աշխարհ է՝ մաքրության, ճշմարտության և հոգու գեղեցկության:
Լավրենտ Վարդանյան
Նկարիչների միության անդամ
"
"
Բարրիի առաքելությունն է՝ բարելավել կյանքի որակը և ապահովել մատչելիություն առողջության և վերականգնման ոլորտում տրամադրվող ապրանքների և ծառայությունների միջոցով։ Տարիներ շարունակ մենք ստեղծում և տրամադրում ենք այնպիսի լուծումներ, որոնք մարդկանց կյանքը դարձնում են ավելի հեշտ, հարմարավետ և անվտանգ։ Բարրին ընտանեկան ընկերություն է, և մեզ համար հատկապես կարևոր է ոչ միայն խոսել արժեքների մասին, այլ դրանք հաստատել իրական քայլերով, թե՛ աշխատանքում, թե՛ հասարակության մեջ։

Մեր թիմում աշխատում են նաև հաշմանդամություն ունեցող մասնագետներ, և մենք գիտակցաբար ստեղծում ենք այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր աշխատակից կարող է բացահայտել իր կարողությունները և զգալ աջակցություն։ Մենք ակտիվորեն մասնակցում ենք բարեգործական նախագծերի, հովանավորում հաշմանդամների ասոցիացիաների և աջակցում կրթական ծրագրերի, որոնք ուղղված են ներուժի զարգացմանը և սոցիալական ինտեգրման խթանմանը։

Հայկը օրթոպեդիկ պարագաների պատրաստման ոլորտում պրոֆեսիոնալ մասնագետ է։ Նրա գեղարվեստական կրթությունը կարևոր դեր է խաղում պատրաստած պարագաների ճշգրտության, պլաստիկության և բարձր որակի ապահովման գործում։ Ստեղծագործական միտքը օգնում է նրան գտնել լավագույն լուծումները և ստեղծել պարագաներ, որոնք իրականում բարելավում են մարդկանց կյանքը։

Ցուցահանդեսի օրը՝ դեկտեմբերի 3-ը  պատահական չէ ընտրված, այն հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն է։ Մենք ձգտում ենք հասարակության և բիզնեսի ուշադրությունն ուղղել կարևոր սոցիալական խնդիրներին և ցույց տալ, թե որքան կարևոր է  հաշմանդամություն ունեցող անձանց ինտեգրումը աշխատանքային շուկա։
Մեր օրինակով մենք ուզում ենք ցույց տալ, թե ինչպես աջակցությունը, հարգանքը և հավասար հնարավորությունները կարող են փոխել կյանքեր և ամրապնդել համայնքը։
Իրինա Բադալյան
Ցուցահանդեսի կազմակերպիչ, Barry ընկերություն
Տեղեկություններ ցուցահանդեսի
կազմակերպիչների մասին
Բարրին Հայաստանում և Վրաստանում ձևավորում է առողջապահության լիարժեք էկոհամակարգ, միավորելով արդիական բժշկական տեխնոլոգիաներ, հավաստագրված բաշխման ցանց, տարածաշրջանային խանութների համակարգ, վերականգնողական ծառայություններ և անհատական օրթեզների և պրոթեզների սեփական արտադրությունը։ Այս համապարփակ մոտեցումը ապահովում է շարունակական աջակցություն հիվանդներին, նրանց ընտանիքներին և բժշկական հաստատություններին բոլոր փուլերում՝ ախտորոշումից և խնամքից մինչև վերականգնում։

Ընկերության գործունեության հիմնական ուղղություններից մեկը բժշկական մահճակալների արտադրությունն է։ Դրանք արտադրվում են Հայաստանում և մատակարարվում Վրաստան, Ռուսաստան, Բուլղարիա և այլ երկրներ, ցուցադրելով բարձր մակարդակի ինժեներական կարողություններ և կայուն արտադրանքի որակ։

Բարրիի արտադրական-իննովացիոն կենտրոնը բարձր տեխնոլոգիական հարթակ է, որտեղ համատեղվում են արդիական արտադրամասեր, ճշգրիտ ինժեներական լուծումներ և խիստ հսկման ստանդարտներ։ Արդյունքում ընկերությունը հաջողությամբ աշխատում է շուկաների լայն սպեկտրի հետ՝ սկսած բժշկական սարքավորումներից և ալկոթեստերից մինչև պլաստիկ կոմպոնենտներ և այլ ինժեներական արտադրանք։